Рубрика: Uncategorized

Վահան Թոթովենց, Ներման աղոթքը

1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Մի լար-մի լացիԶինք-իրենք2. Ինչպիսի՞ն է հերոսի վերաբերմունքը իր մոր նկատմամբ:Շատ լավ3.Վերնագրի՛ր հատվածները:4.Դո՛ւրս գրիր Զարուին նկարագրող տողերը:Զարուն երկար, խարտյաշ մազերով, կապույտ աչքերով, կարմիր շրթունքներով և այտերով աղջիկ մըն էր։Թողուց, որ համբուրեմ այտերը, աչքերը, մազերը…5. Հատվածը դարձրու արևելահայերեն:Անգամ մը գյուղեն մեկ քանի հատ խնձոր բերած էին, խոշոր և կաս-կարմիր։ Երբ մեր թևերուն վրա կը փայլեցնեինք, պատկերնիս մեջը կերևնար։ Մայրս հյուրերու համար պահած էր այդ մեկ քանի խնձորները։Ես գողցա երկու հատը և տարի մեր դրացի փոքրիկ Զարուին տալու։ Զարուն երկար, խարտյաշ մազերով, կապույտ աչքերով, կարմիր շրթունքներով և այտերով աղջիկ մըն էր։Ես տղոց հետ չէի ուզեր խաղալ, միշտ Զարուն էր իմ խաղակիցը։ Զարուի ծնողները մեկ-երկու օրեն Պոլիս պիտի երթային, տանելով իրենց հետ Զարուն ալ։

Рубрика: Uncategorized

Երկրաչափություն 7

1.Բոլոր եռանկյունների անկյան գումարը 180⁰ է

2

Եռանկյան տրված գագաթի արտաքին անկյուն կոչվում է եռանկյան այդ գագաթի անկյանը կից անկյունը։ Եռանկյան արտաքին անկյունը հավասար է նրան ոչ կից երկու ներքին անկյունների գումարին։

3

Եռանկյունները լինում են՝ սուրանկյուն, բութանկյուն և ուղղանկյուն։ Սուրանկյուն եռանկյան բոլոր անկյունները սուր են։ Բութանկյուն ու ուղղանկյուն եռանկյունների դեպքում երկու անկյունները սուր են, իսկ մյուս անկյունը բութ է կամ ուղիղ։

4

Սուրանկյուն եռանկյունը այն եռանկյունն է, որի բոլոր անկյունները սուր են, այսինքն 90°-ից փոքր:Բութանկյուն եռանկյունը այն եռանկյունն է, որի բոլոր անկյունները բութ են, այսինքն 90°-ից մեծ է:

5

Ուղղանկյուն եռանկյունը այն եռանկյունն է, որի մի անկյունը ուղիղ է, այսինքն 90°: Ուղղանկյուն եռանկյան ուղիղ անկյան դիմացի կողմը կոչվում է ներքնաձիգ, իսկ մյուս կողմերը՝ էջեր:

6

Դիցուք ABC եռանկյան մեջ AB կողմն ավելի մեծ է AC կողմից:Ապացուցենք, որ ∡C>∡B: Տեղադրենք AB կողմի վրա AC-ին հավասար հատված: Քանի որ AD<AB, ապա D կետն ընկած է A և B կետերի միջև: Հետևաբար, 1 անկյունը հանդիսանում է C անկյան մաս, և ուրեմն՝ ∡C>∡1 2 անկյունը BDC եռանկյան արտաքին անկյունն է, ուստի ∡2>∡B ∡ 1=∡ 2՝ որպես ADC հավասարասրուն եռանկյան հիմքին առընթեր անկյուններ: Այսպիսով, ∡C>∡1=∡2>∡B

7

Ըստ թեորեմի Ներքնաձիգը 2 անգամ մեծ է էջից։

8

Հավասարասրուն եռանկյան հիմքին առընթեր անկյունները հավասար են։

9

Lenki_malas2.png

Ապացույց:

Դիտարկենք ABC եռանկյունը և ապացուցենք, որ AB<AC+BC

Շարունակենք AC կողմը և տեղադրենք հատված CD=BC

BCD եռանկյունը հավասարասրուն է, հետևաբար ∡1=∡2

ABD եռանկյան մեջ, ակնհայտորեն ∡ABD>∡1, ինչը նշանակում է, որ ∡ABD>∡2

Քանի որ ավելի մեծ անկյան դիմաց ընկած է ավելի մեծ կողմ, ապա AB<AD, և AD=AC+BC:

Հետևաբար, AB<AC+BCՀետևանք 4.

Մի ուղղի վրա չգտնվող A,B և C կետերի համար տեղի ունեն հետևյալ անհավասարությունները՝

AB<AC+CB,AC<AB+BC,BC<AB+AC

10

Քանի որ ուղանկյուն եռանկյունի մեջ մի անկյունը 90⁰,իսկ եռանկյան բոլոր անկյունների գումարը 180⁰ է, ուղանկյուն եռանկյան 2 սուր անկյունների գումարը 90⁰

11

Taisnl_ip2.png

Դիտարկենք ABC ուղղանկյուն եռանկյունը, որում ∡A-ն ուղիղ անկյունն է, ∡B=30° և ուրեմն՝ ∡C=60°

Ապացուցենք, որ BC=2AC

ABC եռանկյանը կցենք նրան հավասար ABD եռանկյունը, ինչպես ցույց է տրված վերևի գծագրում:

Ստանում ենք BCD եռանկյունը, որում ∡B=∡D=60°, ուստի՝ DC=BC: Բայց DC=2AC, հետևաբար, BC=2AC

Տեղի ունի նաև հակառակ պնդումը:

12

13

Եթե մի ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգն ու էջը համապատասխանաբար հավասար են մյուս ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգին և էջին, ապա եռանկյունները հավասար են:

14

բեկյալ

15

16

թեքեր

17

Կիսորդով առաջացած եռանկյունների անկյունները համապատասխանաբար հավասար են: Իրոք, մի զույգի անկյունները հավասար են՝ ըստ կիսորդի սահմանման, մյուս զույգի անկյունները 90 աստիճան են (կետի հեռավորությունները ուղիղներից): Հետևաբար, հավասար է նաև երրորդ զույգի անկյունները (անկյունների գումարը պետք է 180° լինի):

Քանի որ դիտարկվող ուղղանկյուն եռանկյունների ներքնաձիգը ընդհանուր է (կիսորդի վրա գտնվող կողմը), ապա եռանկյունները հավասար են` ըստ եռանկյունների հավասարության երկրորդ հայտանիշի (կողմ և առընթեր երկու անկյուններ): Հետևաբար, հավասար են նաև համապատասխան էջերը:

18

Անկյան կիսորդի կառուցումը կարկին-քանոնի միջոցով.Այնպիսի շրջանագիծ գծեք, որի կենտրոնը անկյան գագաթն է։ Այն կհատի անկյան կից կողմերը երկու կետերում։ Օգտագործելով այս կետերը որպես կենտրոններ, գծեք երկու հավասար շառավիղներով շրջանագծեր։ Այդ շրջանագծերի հատման կետը և անկյան գագաթը միացնող հատվածը այդ անկյան կիսորդն է։

19

Այս հայտանիշը հեշտ է ապացուցել, եթե հիշենք, որ հարթության վրա ցանկացած կետից տրված ուղղին կարելի է տանել միայն մեկ ուղղահայաց:

20

Համապատասխան անկյուն

Рубрика: Uncategorized

Հայոց լեզու 7

1Տեքստը փոխադրի՛ր (պատմելով գրիր)  չորս-հինգ նախադասությամբ:
Կրիան ու նապաստակը վիճեցին, թե ո՛վ է ավելի արագ վազում: Քանի որ խոսքով իրար ոչինչ չկարողացան ապացուցել, որոշեցին մրցել: Հանդիպման տեղը նշեցին ու բաժանվեցին: Նապաստակը չէր կասկածում, որ ինքն իսկապես արագավազ է: Նա հույսը դրեց իր բնատուր արագավազության վրա ու ճամփեզրին պառկեց , մուշ-մուշ քնեց, որ մի քիչ հանգստանա: Իսկ կրիան հասկանում էր, որ ինքը դանդաղաշարժ է, դրա համար էլ առանց հանգստանալու վազում էր ու վազում: Այդպես նա քնած նապաստակից առաջ անցավ  ու նվաճեց հաղթողի պարգևը:
Այդպես է, երբ բնական ընդունակությունները չեն օգտագործվում, աշխատասիրությունը հաղթում է:

Նապաստակը և Կրիան վիճում էին, թե ով է ավելի արագ, քանի որ խոսելով հարցը չի լուծվում, որոշեցին մրցվեն։Նապաստակը գիտեր, որ նա շատ արագ է վազում, դրա համար որոշել էր պառկել ։Բայց կրիան չեր հանձնվում ու նա վերջը հաղթում է այդ մրցույթը։Այդպես է, երբ բնական ընդունակությունները չեն օգտագործվում, աշխատասիրությունը հաղթում է:

2․Տեքստը վերականգնի՛ր՝ նախադասությունները վերադասավորելով:

Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում: Ռուս տիեզերագնացներն այդ մասին երբեք չեն նշում, և պարզ չէ` չե՞ն տեսել, թե՞ պարզապես «դրա մասին չի կարելի խոսել»: Դեռես 60-ական թվականների սկգբին աստղագետ Կ. Սագանը հայտնեց, որ Լուսնի մակերևույթին հսկայական  քարայրներ կան: Եթե Երկրին մոտեցած կամ Երկրի վրա իջած «թոչող ափսեները» հազարավոր մարդիկ տեսնում են, Լուսնի վրա իջած ՉԹՕ-ների մասին միայն աստղանավորդներն ու տիեզերագնացները կարող են վկայել: Ինչ վերաբերում է ամերիկացիներին, մամուլն այնքան է գրել, որ դժվար է որոշել, թե ո՛րն է ճշմարտությունը: Այնտեղ կյանքի համար բարենպաստ պայմաններ կարող եե լինել: Լուսնի հետ կապված առեղծվածները բազմաթիվ են:

Դեռես 60-ական թվականների սկգբին աստղագետ Կ. Սագանը (ենթակա) հայտնեց (ստորոգյալ), որ Լուսնի մակերևույթին հսկայական  քարայրներ (ենթակա) կան (ստորոգյալ): Այդ քարայրներից ամենամեծը (ենթակա) ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում (ստորոգյալ): Այնտեղ կյանքի համար բարենպաստ պայմաններ (ենթակա) կարող են լինել (ստորոգյալ): Լուսնի հետ կապված առեղծվածները (ենթակա) բազմաթիվ են (ստորոգյալ): Եթե Երկրին մոտեցած կամ Երկրի վրա իջած «թռչող ափսեները» հազարավոր մարդիկ տեսնում են, Լուսնի վրա իջած ՉԹՕ-ների մասին միայն աստղանավորդներն ու տիեզերագնացները կարող են վկայել: Ինչ վերաբերում է ամերիկացիներին, մամուլն այնքան է գրել, որ դժվար է որոշել, թե ո՛րն է ճշմարտությունը:

3․Այնպիսի պատմություն գրի՛ր, որ հետևյալ հեևությունն արվի:Մարդուն ըստ իր արարքի են ճանաչում:

Рубрика: Uncategorized

Լաբարատոր աշխ․ 4

1.Լծակն ամրացնել ամրակալանին այնպես, որ այն ազատ պտտվի ամրացված առանցքի շուրջը։

2.Լծակի ծայրերի մանեկների պտտման միջոցով լծակը հավասարակշռեք հորիզոնական դիրքում։

3.Պտտման առանցքից որոշակի հեռավորությամբ լծակի աջ բազուկից կախեք երկու ծանրոց

4.Փորձերի միջոցով լծակի ձախ բազուկի վրա գտեք այն տեղերը, որտեղից կախելով՛ ա․ մեկ ծանրոց, բ․ երկու ծանրոց, գ․ երեք ծանրոց, ձախ կողմի երկու ծանրոցի առկայությամբ լծակը կլինի հավասարակշռության մեջ։ Չափեք այդ տեղերի և պտտման առանցքի հեռավորությունները։

5.Համարելով, որ յուրաքանչյուր ծանրոց կշռում է 1 Ն, լրացրեք աղյուսակը։

6.Յուրաքանչյուր փորձի համար հաշվեք ուժերի հարաբերությունները, բազուկների հարաբերությունը և գրանցեք աղյուսակում։

Рубрика: Uncategorized

Աշխարհագրություն

  1. Որո՞նք են բուսաբուծության զարգացման նախադրյալները:Արևը հողը սերմերը մարդկանց աշխատանքը և ջուրըԻ՞նչ կապ ունի բուսաբուծությունը տնտեսության մյուս ճյուղերի հետ:բոլոր ճյուղերը իրար կապված էն օրինակ ցորենից ալյուր ալյուրից հաց և այլՈւրվագծաին քարտեզի վրա նշել հետևյալ բույսեր մշակող առաջատար երկրները.Բրինձ, ցորեն, բամբակ, թեյ, սուրճ կակաո, խաղող, եգիպտացորենԲրինձ-Չինաստան, ցորեն-Ռուսաստան, թեյ-Չինաստան, սուրճ կակաո-Աֆրիկա կոնկրոտ երկիրը Եթովպիա, խաղող-Իտալիա, եգիպտացորեն-ԱՄՆ

Рубрика: Uncategorized

ԱՀՄԱԴԸԱ

Ես իմ մանկության գարունները անց եմ կացրել մեր սարերում։

Շատ էի սիրում իմ տատոնց տունը ու միշտ այստեղ էի լինում։ Իմ քեռիներից ամենից փոքրը՝ Ահմադը, հովիվ էր։

Նա ինձ տանում էր, ման էր ածում գառների մեջ, հետը հանդից հաղարջի կարմիր ճյուղեր էր բերում ինձ համար, իսկ իրիկունները հանում էր սրինգն ու ածում։

Ու աստղալի, լուսնյակ գիշերները, ահագին խարույկի շուրջը բոլորած, ծափ էին տալի, խնդում էին իմ պապն ու տատը, իսկ ես թիթեռի նման թրթռում, պար էի գալի նրանց շրջանի մեջ։

Ահմադը թուրքի անուն է, դրա համար էլ երբ մենք խոզի միս էինք ուտում, միշտ տանեցիք հանաք էին անում, ծաղրում, ծիծաղում էին Ահմադի վրա, թե՝ Ահմադը հայացավ, Ահմադը հայացավ․․․

Իհարկե, անունը լսողը կասեր թուրք է, բայց հենց ներս մտներ, տեսներ, թե Ահմադը ինչպես էր ժաժ գալի տանը, հերիք էր, իսկույն կիմանար, որ տան սիրելի տղան է։

Ում կամենում էր, տուն էր բերում, պատվում, ճամփու դնում։ Աղքատը ողորմություն ուզեր, թե հարևանը՝ հացփոխ, իր ձեռքով տաշտից վերցնում էր տալիս։ Տան աղջիկներին ու փոքրերին հրամայում էր, ծեծում էր, սիրում էր, ինչպես և մյուս քեռիներս։ Անասունների համար հոգին տալիս էր։ Մինը հիվանդանալիս գրեթե ինքն էլ հետն էր հիվանդանում, էնքան էր սիրում։ Ինքն էլ էնպես սիրելի էր ամենքին։ Ահմադը հիվանդանում էր թէ չէ՝ մեր ուրախությունն էլ հետը կտրում էր։ Ու ամբողջ օրը տատս ու պապս չորս կողմը պտտվում էին, ինչ-որ լավ բան էին գտնում, շուրջն էին հավաքում, խնդրում էին, թե ուրիշ ինչ կուզի սիրտը։

իմ կարծիքով այս հատվածն է, բայց հենց ներս մտներ, տեսներ, թե Ահմադը ինչպես էր ժաժ գալի տանը, հերիք էր, իսկույն կիմանար, որ տան սիրելի տղան է։

կան ընտանիքներ որ շատ վատեն վերաբերվում Թուրք ծառայի հետ կան որ մտերիմեն:

լավ ճանապարհ քեզ

այն քեզ մաղթում է հանգիստ և լավ ճանապարհ

իմ տատոնց տունը

Շատ էի սիրում իմ տատոնց տունը ու միշտ այստեղ էի լինում։ Իմ քեռիներից ամենից փոքրը՝ Ահմադը, հովիվ էր։