Рубрика: Հեքիաթ

Հետաքրքիր դեպք Կոմիտասի կյանքից․․․

download.jpgՃեմարանի սաները քննություն էին հանձնում «Հայ եկեղեցու պատմությունից»: Քննական հանձնաժողովի մեջ էր նաև Կոմիտասը` ճեմարանականների սիրելի Հայր Սուրբը: Աշակերտներից մեկին հարցնում են, թե ո՞վ է կառուցել Հռիփսիմեի վանքը: Չիմանալով պատասխանը` նա խեղճացած նայում է Հայր Սուրբի աչքերին: Կոմիտասը մի քանի անգամ, մյուսներից աննկատ, աջ ձեռքը խփում է կրծքին` ցանկանալով հասկացնել, որ կառուցողի անունը նույնպես Կոմիտաս է եղել: Աշակերտը նախ շփոթվում է, ապա պատասխանում.
– Հռիփսիմեի վանքը կառուցել է Կոմիտաս Հայր Սուրբը: Ներկաները մի լավ ծիծաղում են, իսկ տղան շփոթված և արագ քայլերով դուրս է գալիս լսարանից: Ժամեր անց նա մոտենում է Կոմիտասին եւ զարմացած հարցնում.
– Հա’յր Սուրբ, իրո՞ք դուք եք կառուցել:

Առաջադրանքներ՝

  1.  Պատմության ո՞ր հատվածը քեզ դուր եկավ, ինչո՞ւ։
  2. Կոմիտասը մի քանի անգամ, մյուսներից աննկատ, աջ ձեռքը խփում է կրծքին` ցանկանալով հասկացնել, որ կառուցողի անունը նույնպես Կոմիտաս է եղել: Աշակերտը նախ շփոթվում է, ապա պատասխանում.
    – Հռիփսիմեի վանքը կառուցել է Կոմիտաս Հայր Սուրբը:
  3. այդ հատվածը ինձ դուր եկավ նրանով, որ  Կոմիտասը մյուսներից աննկատ արեց դա:

 

  1. Ընթերցելով այս հատվածը, ի՞նչ ես կարծում, ինչպիսի՞ն էր Կոմիտասը։               Աշակերտներից մեկին հարցնում են, թե ո՞վ է կառուցել Հռիփսիմեի վանքը: Չիմանալով պատասխանը` նա խեղճացած նայում է Հայր Սուրբի աչքերին: Կոմիտասը մի քանի անգամ, մյուսներից աննկատ, աջ ձեռքը խփում է կրծքին` ցանկանալով հասկացնել, որ կառուցողի անունը նույնպես Կոմիտաս է եղել:
  2. Նա ուզում եր հասկացնել, որ նույնպես կառուցողը Կոմիտասն եր եղել:
Рубрика: Հեքիաթ

Եզոպոսի առակներից

Եզոպոսի մասին․․․

Եզոպոսը համաշխարհային առակագրության խոշոր դեմքերից է: Նրա առակներով է պայմանավորված համաշխարհային գրականության մեջ առակագրության՝ որպես առանձին ժանրի զարգացումը: Եզոպոսի մասին կենսագրական տեղեկությունները շատ սուղ են: Ամենահին հիշատակությունը V  դարի հույն պատմիչ Հերոդոտոսինն է, որից ենթադրվում է, որ նա ապրել է մ. թ. ա. VI  դարում, Սամոս քաղաքում, եղել է ստրուկ և սպանվել է Դելփիքում: Ենթադրություններ կան, որ նա հույն էր` Թրակիայից կամ Փռյուգիայից: Եզոպոսի մասին շատ զրույցներ և ավանդություններ են պահպանվել: Դրանցից թերևս ամենահիշարժանը հետևյալն է.

Մի օր, Քսանթոսը ցանկանալով ճաշկերույթ տալ ի պատիվ աշակերտների՝ Եզոպոսին կարգադրեց, որ գնա աշխարհի ամենից լավ բանը գնի շուկայից և համեղ ճաշ պատրաստի:

-Շատ լավ, տե՛ր,-ասաց Եզոպոսը և գնաց:

Ճաշի ժամին յուրաքանչյուր աշակերտի առաջ մի աման լեզու էր դրած:

-Ի՞նչ է սա,-հարցրեց Քսանթոսը զարմացած:

-Լեզու, տեր իմ:

-Մի՞թե սա է աշխարհի ամենալավ բանը, հիմար,-գոռաց Քսանթոսը:

-Ասացեք, տեր իմ,-պատասխանեց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի լավ , քան լեզուն. լեզուն է հասարակական կյանքի շաղկապը, ճշմարտության և իմաստության գործիքը, գիտությունների բանալին: Առանց լեզվի ինչպե՞ս կզարգանար ուսումն ու գիտությունը, առանց լեզվի ինչպե՞ս մարդիկ միմյանց պիտի հայտնեին իրենց ուրախությունը կամ վիշտը, իրենց հուզող մտքերը:

Բոլոր աշակերտները, նրանց հետ նաև Քսանթոսը, հավանություն տվեցին Եզոպոսի բացատրությանը:

Մի ուրիշ անգամ Քսանթոսն ասաց Եզոպոսին.

-Եզոպո՛ս, գնա շուկա և այս անգամ աշխարհի ամենավատ բանը բեր մեզ համար:

Եզոպոսը գնաց շուկա և դարձյալ լեզու բերեց: Քսանթոսը բարկությունից իրեն կորցրել էր:

-Հանդարտվե՛ք ,տեր իմ, -ասաց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի վատ, քան լեզուն. դրանով են կործանվում ամբողջ պետություններ, դրանով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքներն ու բամբասանքները, դրանով են մարդիկ վիրավորական խոսքեր ասում միմյանց և դրանով են , վերջապես, թագավորները արձակում իրենց անարդար հրամանները: Լեզուն, տեր իմ, աշխարհի ամենալավ և ամենավատ բանն է, նայած , թե ում բերանի մեջ է գտնվում այն, նայած, թե ով է լեզվի տերը:

-Դու հաղթեցիր, Եզոպոս,-ասաց Քսանթոսն իր զայրույթը զսպելով:

 

Առաջադրանքներ՝

1.Տեքստի բառերից 4-ում բաց թողած տառի փոխարեն  գծիկ է դրված: Լրացրո՛ւ բաց թողած տառերը և ներկիր որևէ գույնով:

2.Տեքստում ընդգծի՛ր Եզոպոսից մեզ հասած տեղեկությունները:

Եզոպոսը համաշխարհային առակագրության խոշոր դեմքերից է: Նրա առակներով է պայմանավորված համաշխարհային գրականության մեջ առակագրության՝ որպես առանձին ժանրի զարգացումը: Եզոպոսի մասին կենսագրական տեղեկությունները շատ սուղ են: Ամենահին հիշատակությունը V  դարի հույն պատմիչ Հերոդոտոսինն է, որից ենթադրվում է, որ նա ապրել է մ. թ. ա. VI  դարում, Սամոս քաղաքում, եղել է ստրուկ և սպանվել է Դելփիքում: Ենթադրություններ կան, որ նա հույն էր` Թրակիայից կամ Փռյուգիայից: Եզոպոսի մասին շատ զրույցներ և ավանդություններ են պահպանվել:

3.Որպես աշխարհի լավ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`

ա. Լեզվի միջոցով են մարդիկ հայտնում իրենց ուրախությունը, վիշտը կամ հուզող մտքերը:

բ. Լեզվով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքները և բամբասանքները:

գ. Լեզուն ամենակարևոր օրգանն է:

դ. Լեզվի միջոցով են թագավորները անարդար հրամաններ արձակում:

4.Ինչո՞ւ Քսանթոսը Եզոպոսին ուղարկեց շուկա՝ աշխարհի ամենալավ բանը բերելու:

ա. Ցանկանում էր հետաքրքիր ընթրիք ունենալ:

բ. Ուզում էր տեսնել՝ ինչ կբերի Եզոպոսը:

գ. Ցանկանում էր ճաշկերույթ տալ՝ ի պատիվ աշակերտների:

դ. Ինքը չէր կարող գնալ:

5. Երկրորդ անգամ Քսանթոսն ի՞նչ խնդրեց բերել շուկայից:

Գնա շուկա և այս անգամ ամենավատ բանը բեր:

6.Տեքստից ելնելով գրիր, թե ինչո՞ւ է լեզուն աշխարհի ամենալավ բանը:

Դրանով են գործանվում ամբողջ պետությունները, դրանով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքներն ու բամբասանքները, դրանով են մարդիկ վիրավորական խոսքեր ասում միմյանց:

7. Լեզվի մասին ի՞նչ առածներ գիտես, գրի՛ր երկու առած:

Մեր լեզուն մեր խիղջն է, մենք դրանով ենք խոսք արտահայտում,լեղուն մեր սուրբ հացը ուտելու համար է:

Իր մայրենի լեզուն չիմացողը կես մարդ է:

8. Որպես աշխարհի ամենավատ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`

ա. Լեզվով մարդիկ վիրավորական խոսքեր են ասում միմյանց:

բ. Լեզուն կարևոր օրգան չէ:

գ. Առանց լեզվի էլ կլինի ապրել:

դ. Լեզուն թաց և լպրծուն է:

9. Տեքստում կարմիր ներկի՛ր մեկ հարցական նախադասություն:

10.Տեքստից դուրս գրիր  հոգնակի թվով օգտագործված գոյականները և առանձնացրու հոգակիի վերջավորությունը:

11.Տրված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան, կարդա՛ նախադասությունը և դի՛ր բաց թողնված նշանը:

Եզոպոսին կարգադրեց որ գնա շուկա և գնի աշխարհի ամենից լավ բանը:

12.Ո՞ր բառն է շավիղ բառի հոմանիշը:

ա Հյուսել

բ. Շարել

գ. Կածան

դ. Տավիղ

13.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված կազմությունը:

ա. Ճաշ-պարզ

բ. Թագավոր-ածանցավոր

գ. Վիշտ-բարդ

դ. Գիտություն-ածանցավոր

14.Փակագծերում տրված բառերը ձևափոխելով` տեղադրի՛ր բաց թողած տեղերում:

Եզոպոսի ծննդյան և …..  թվականները հայտնի չեն, ենթադրվում է, որ նա ապրել է մ.թ.ա. 6-րդ ……. : (մահ, դար)

15. Համացանցից ընտրիր Եզոպոսի առակներից ևս մեկը, կարդա, գրավոր պատմիր (համառոտ):

Рубрика: Հեքիաթ

Կառլսոնը գալիս է ծննդյան տարեդարձի

Եկավ ամառը։ Դպրոցում դասերը վերջացան, ե Մանչուկի ծնողները պատրաստվեցին նրան ուղարկել գյուղ՝ տատիկի մոտ։ Բայց մինչև մեկնելը պետք է տեղի ունենար մի կարեւոր իրադարձություն. լրանամ էր Մանչուկի ութ տարին։ Օ՜, որքան երկար էր Մանչուկը սպասել իր ծննդյան տարեդարձին։ Համարյա այն օրից, ինչ լրացել էր նրա յոթ տարին։

Այդ հանդիսավոր օրվա նախօրյակին Մանչուկը մի խոսակցություն ունեցավ Կառլսոնի հետ։

― Վաղը իմ ծննդյան օրն է, ― ասաց Մանչուկը, ― Գունիլլան ու Քրիստերը գալու են մեր տուն եւ մեզ համար իմ սենյակում սեղան կբացեն։

Մանչուկը լռեց, նրա տեսքը մռայլ էր։

― Ես շատ կցանկանայի քեզ էլ հրավիրել, — շարունակեց նա, ֊ բայց մայրիկը…

Կառլսոնր ներքևի շուրթն այնպես կախեց, ինչպես երբեք չէր արել։

― Եթե դու ինձ չհրավիրես, կխռովեմ։ Ես էլ եմ ուզում զվարճանալ։

― Դե լա՛վ, դու՛ էլ արի, ― շտապեց ասել Մանչուկը։

Նա որոշել էր այդ մասին նորից խոսել մայրիկի հետ։ Ինչ լինում է, թող լինի։

Ինքը չի կարող իր ծննդյան օրը տոնել առանց Կառլսոնի։

― Իսկ մեզ ինչո՞վ կհյուրասիրեն, ― հարցրեց Կառլսոնը, որի տրամաղոությունը սկսում էր բարձրանալ։

― Ամենից առաջ՝ տորթով։ Ինձ համար տոնական տորթ կթխեն ե կգարդարեն ութ մոմերով։

― Հրաշալի՜ է, ― գոչեց Կառլսոնը։ ― Գիտե՞ս ինչ, ես մի առաջարկություն ունեմ։ Չի՞ կարելի քո մայրիկին խնդրել, որ ութ մոմ ունեցող մեկ տորթի փոխաբեն թխի ութ տորթ՝ մեկ մոմով։

Մանչուկր չէր կարծում, թե մայրիկը կհամաձայնվի դրան։

― Դու երեի լավ նվերներ կստանաս, ― ասաց Կառլսոնը։

― Երեւի ինձ երբեք շնիկ չնվիրեն, ― հառաչեց Մանչուկը։ ― Բայց ուրիշ նվերներ, իհարկե, շատ կստանամ։ Ես էլ որոշել եմ ամբողջ օրը զվարճանալ եւ շնիկի մասին բոլորովին չմտածել։

― Եվ, բացի այդ, ես էլ քոնն եմ։ Եվ ես ավելի լավն եմ, քան շնիկը, — ասաց Կառլսոնը՝ նայելով Մանչուկին ու գլուխը կախելով։

Մանչուկը պատրաստ էր Կառլսոնի համար ամեն ինչ անել, մանավանդ այժմ, երբ նրանք պիտի բաժանվեին։

― Կառլսոն, ― ասաց Մանչուկը, ― գիտե՞ս, երկու օր հետո ես մեկնելու եմ տատիկիս մոտ եւ այնտեղ եմ մնալու ամբողջ ամառը։

Կառլսոնը սկզբում մռայլվեց, իսկ հետո լուրջ ասաց.

― Ես էլ եմ մեկնելու տատիկիս մոտ, և իմ տատիկը ավելի է նման տատիկի, քան քո տատիկը։

Նրանց այլես չհաջողվեց խոսել ո՛չ Կառլսոնի տատիկի, ոչ Մանչուկի ծննդյան տարեդարձի մասին, որովհետեւ Մանչուկը պետք է շուտ քներ, որպեսզի իր ծննդյան օրը ժամանակին արթնանար։

Հաջորդ առավոտյան Մանչուկն արթնացել է անկողնում պառկած սպասում էր։ Նա գիտեր, որ հիմա դուռր կբացվի, բոլորը կմտնեն իր սենյակ՝ բերելով տոնական տորթը եւ մյուս նվերները։ Մանչուկն այնքան էր շտապում տեսնել իր նվերները, որ անհամբերությունից փորն սկսեց ցավել։

Վերջապես նախասենյակում լսվեցին ոտնաձայներ ե հետևյալ բառերը. «Այո, նա երեի արթնացել է»։ Դուռը բացվեց, և բոլորը ներս մտան՝ մայրիկը, հայրիկը, Բոսսեն ու Բետանը։

Սանչուկը նստեց անկողնու մեջ, նրա աչքերը սկսեցին փայլել։

― Շնորհավորում ենք քեզ, սիրելի Մանչուկ, ― ասաց մայրիկը։ Հայրիկը, Բոսսեն ու Բետանը նույնպես ասացին.

― Շնորհավորո՜ւմ ենք, ― եւ Մանչուկի առջեւ մի մատուցարան դրեցին։ Նրա վրա մի տորթ կար՝ ութ վառվող մոմերով, եւ էլի ուրիշ նվերներ։

Նվերները շատ էին, բայց կարծես ավելի քիչ էին, քան անցյալ տարի ստացածները։

Մանչուկն իսկույն սկսեց հաշվել, մատուցարանի վրա չորս փաթեթ կար։

Հայրիկն ասաց.

― Պարտադիր չէ, որ բոլոր նվերներն առավոտյան ստանաս։ Գուցե կեսօրին էլի որեէ բան ստանաս…

Մանչուկն իր ստացած չորս փաթեթների համար շատ ուրախ էր։ Նրանցից մեկի մեջ կային տուփով ներկեր, մյուսի մեջ՝ խաղալիք ատրճանակ, երրորդում՝ մի գիրք, չորրորդում՝ մի նոր կապույտ տաբատ։ Բոլորը նրան շատ դուր եկան։

«Որքա՜ն լավն են նրանք՝ մայրիկը, հայրիկը, Բոսսեն եւ Բետանր, ― մտածեց նա։ ― Աշխարհում ոչ ոք չունի այսքան հրաշալի մայրիկ, հայրիկ, եղբայր ու քույր»։

Ամբողջ ընտանիքը նստել էր Մանչուկի մահճակալի մոտ Ա նայում էր, թե նա ինչպե՛ս է կրակում։ 0՜, որքան էին նրանք միմյանց սիրում։

Հետո բոլորով Մանչուկի համար երգեցին «Շատ ու շատ տարիներ» երգը, իսկ Մանչուկը նորից կրակեց, եւ պայթյունը խլացուցիչ էր։

Մանչուկը սպասում էր հյուրերին ե ամբողջ ժամանակ հիշում հայրիկի ասածը, որ նվերներ կարող են հայտնվել նաեւ օրվա ընթացքում։ Եվ եղավ մի երջանիկ պահ, երբ նա հավատաց, որ կարող է հրաշք կատարվել, ու իրեն հանկարծ շնիկ նվիրեն։ Բայց իսկույն հասկացավ, որ դա անհնար է. չէ՞ որ ինքն այսօր հաստատ որոշել էր շնիկի մասին չմտածել եւ ուրախանալ մյուս նվերներով։

Եվ, իսկապես, Մանչուկն անչափ ուրախ էր։

Ճաշից հետո մայրիկը Մանչուկի սենյակում սեղան բացեց։ Նա ծաղկամանի մեջ մի մեծ ծաղկեփունջ դրեց ե բերեց ամենագեղեցիկ գավաթները՝ երեք հատ։

― Մայրի՜կ, ― ասաց Մանչուկը, — չո՜րս գավաթ է հարկավոր։

― Ինչու՞, ― զարմացավ մայրիկը։

Մանչուկը լռեց։ Այժմ նա ստիպված էր ասել, չնայած գիտեր, որ մայրիկն, իհարկե, դժգոհ կլինի։

― Տանիքում ապրող Կառլսոնն էլ պիտի գա, ― ասաց Մանչուկը եւ համարձակ

նայեց մայրիկի աչքերին։

― Դե, ինչ արած, թող գա. չէ՞ որ այսօր քո ծննդյան օրն է։

Մայրիկը շոյեց Մանչուկի շեկլիկ մազերը։

Օրը դանդաղ էր անցնում։ Արդեն վաղուց էր կեսօր, որի մասին ասել էր հայրիկը, բայց ոչ ոք նոր նվեր չէր բերում։

Բոսսեն ու Բետանը, որոնց ամառային արձակուրդները դեռ չէին սկսվել, վերադարձան դպրոցից եւ իսկույն փակվեցին Բոսսեի սենյակում։ Մանչուկին նրանք ներս չթողեցին։ Նախասենյակում կանգնած՝ փակ դռան հետևից նա լսում էր Բետանի քրքիջը եւ ինչ-որ թղթերի խշխշոց։ Հետաքրքրությունից քիչ էր մնում՝ պայթեր։

Քիչ հետո նրանք դուրս եկան սենյակից, և Բետանը ծիծաղելով Մանչուկին մեկնեց մի փաթեթ։ Մանչուկը շատ ուրախացավ եւ արդեն ուզում էր փաթեթը բացել, երբ Բոսսեն ասաց.

― Սպասի՛ր, նախ վրան փակցրած ոտանավո՛րը կարդա.

Քույր ու եղբայր, մեր Մանչու՜կ,
Քեզ մի շուն ենք նվիրում.
Նա չի հաչում, չի ցատկում
Եվ ոչ ոքի չի կծում։
իսկ շնիկի թաթիկները,
Ականջներն ու կարճ պոչիկը,
կարված են սեւ թավիշց…

Մանչուկը լուռ էր. նա ասես քարացել էր։

― Դե՛, իսկ հիմա կարող ես բացել, ― ասաց Բոսսեն։

Բայց Մանչուկը փաթեթը շպրտեց, եւ արցունքները հեղեղի նման սկսեցին հոսել աչքերից։

― Քեզ ի՞նչ պատահեց, Մանչու՚կ, ի՞նչ պատահեց, ― վախեցած ասաց Բետանը։

― Լաց մի՛ լինիր, Մանչուկ, պետք չէ, ― շփոթված կրկնում էր Բոսսեն. զգացվում էր, որ նա շատ էր վշտացած։

Բետանը գրկեց Մանչուկին։

― Ների՛ր մեզ, Մանչու՚կ։ Մենք ուզում էինք կատակ անել, հասկանում ես։

― Դուք գիտեիք, ― ասում էր նա հեծկլտալով, ― դուք շատ լավ գիտեիք, որ ես կենդանի շնիկ էի երազում ե ոչ թե…

Մանչուկը վազեց իր սենյակը եւ նետվեց անկողնու վրա։ Բոլորը գնացին նրա հետևից, բայց Մանչուկը նրանց վրա ոչ մի ուշադրություն չէր դարձնում, նա այնպես էր լալիս, որ ամբողջ մարմինը ցնցվում էր։

Ծննդյան օրը փչացավ։ Մանչուկը որոշել էր ամբողջ օրն ուրախ լինել, եթե նույնիսկ նրան շնիկ չնվիրեին։ Բայց նվեր ստանալ թավշե՜ շնիկ… ո՛չ, դա արդեն դիմանալու բան չէր։

Եվ երբ հիշում էր այդ մասին, նրա արցունքներն ավելի առատ էին թափվում, եւ գլուխը ավելի խորն էր թաղվում բարձի մեջ։

Ծննդյան օրվա ուրախությունր կորել էր, եւ այլեւս ոչինչ չէր կարող փոխվել։

Ո՛չ, Մանչուկն այլեւս երբեք ուրախ չի լինի։ Ավելի լավ է հենց հիմա մեռնի, ե այն ժամանակ Բոսսեն ու Բետանը թող իրենց վերցնեն թավշե շնիկը, որ միշտ հիշեն, թե ինչքա՛ն անխիղճ վարվեցին իրենց փոքր եղբոր հետ նրա ծննդյան օրը, երբ նա կենդանի էր…

Հանկարծ Մանչուկն զգաց, որ բոլորը՝ թե հայրիկը, թե՛ մայրիկը, թե՛ Բոսսեն ու Բետանը, կանգնած են իր մահճակալի մոտ։

― Լսի՛ր, Մանչու՚կ, այնտեղ՝ դրսի դռան մոտ, ինչ-որ մեկր քեզ է սպասում, ― ասաց հայրիկը։

― Երեի Գունիլլան է կամ Քրիստերը, ― դժգոհ քրթմնջաց նա։

― Ո՛չ, նրա անունը Բիմբո է, ― ասաց մայրիկը։

― Ես ոչ մի Բիմբո չեմ ճանաչում, ― փնթփնթաց Մանչուկը։

― Գուցե, ― ասաց մայրիկը, ― բայց նա շատ է ցանկանում քեզ հետ ծանոթանալ։

Հենց այդ րոպեին նախասենյակից կամաց հաչոց լսվեց։

Մանչուկը համառորեն գլուխը չբարձրացրեց. իսկապես ժամանակն է, որ ինքը հրաժարվի բոլոր տեսակի երազանքներից…

Բայց նախասենյակից նորից հաչոց լսվեց։ Կտրուկ շարժումով Մանչուկը նստեց։

― Այդ ի՞նչ է, շու՞ն, ― հարցրեց նա։

― Այո՛, ― ասաց հայրիկը, ― շուն է։ Քո շունն է։

Այդ ժամանակ Բոսսեն նետվեց նախասենյակ եւ մի րոպե անց ներս մտավ՝ ձեռքին բռնած մի փոքրիկ կարճամազ տաքսա՛։

― Այս իսկական շնիկն ի՞մն է , ― շշնջաց Մանչուկը։

Արցունքները սառեցին Մանչուկի աչքերում, երբ նա ձեռքերը մեկնեց դեպի Բիմբոն։ Մանչուկը վախենում էր, որ շնիկը հանկարծ գոլորշի կդառնա ու կան հետանա։ Բայց Բիմբոն չանհետացավ։ Մանչուկը գրկել էր Բիմբոյին, իսկ նա լիզում էր Մանչուկի այտերը եւ բարձրաձայն հաչում։

― Դե՛, այժմ դու երջանրի՞կ ես, Մանչու՚կ, ― հարցրեց հայրիկր։

Մանչուկը միայն հառաչեց։ Մի՞թե հայրիկը դեռ կասկածում է։ Նա այնքան երջանիկ էր, որ նրա ներսում՝ սրտի մեջ թե ստամոքսում, ինչ-որ բան էր կատարվում։ Ո՞վ գիտե, գուցե հենց այդպե՞ս է լինում, երբ երջանիկ ես։

― Բի՜մբո, փոքրի՜կ Բիմբո, դու իմ շնի՜կն ես։

Հնչեց դռան զանգր։ Գունիլլան ու Քրիստերն էին եկել։ Մանչուկր բղավելով վազեց նրանց ընդառաջ.

― Ինձ շնի՜կ են նվիրել։

― 0՜, ինչ լա՜վն է, ֊բացականչեց Գունիլլան, բայց իսկույն իրեն հավաքեց ու հանդիսավոր ասաց. ― շնորհավոր ծննդյանդ օրը։ Ահա՛ քեզ նվեր՝ ինձնից ու Քրիստերից։

Եվ նա Մանչուկին մեկնեց մի տուփ կոնֆետ, իսկ հետո պպզեց Բիմբոյի առջեւ ու կրկնեց.

― Օ՜յ, ինչ լա՜վն է։

Մանչուկի համար շատ հաճելի էր լսել այդ խոսքերր։

Մանչուկը Գունիլլային ուՔրիստերին հրավիրեց տոնական սեղանի մոտ։

Հենց այդ րոպեին մայրիկր մեծ սկուտեղով բուտերբրոդներ եւ ահագին թխվածք բերեց։ Սեղանի կենտրոնում արդեն դրված էր անվանական տորթը՝ ութ վառվող մոմերով։ Հետո մայրիկր վերցրեց տաք շոկոլադով լի ամանը, գավաթները լցրեց, որ դուրս գնա։

― Իսկ մենք չե՞նք սպասելու Կառլսոնին, ֊ զգույշ հարցրեց Մանչուկր։

Մայրիկը գլուխն օրորեց։

― Ո՛չ, ես կարծում եմ, որ չարժե սպասել։ Ես հավատացած եմ, որ նա այսօր չի գա։ Եվ, րնդհանրապես, արի մոռանանք նրան, չէ՞ որ հիմա դու Բիմբո ունես։

Իհարկե, Մանչուկն այժմ Բիմբո ուներ, բայց եւ այնպես շատ էր ուզում, որ այսօր Կառլսոնն էլ ներկա լիներ։

Մանչուկր Բիմբոյին դրեց զամբյուղի մեջ ե ինքն էլ նստեց սեղանի մոտ։

Հենց այդ րոպեին լուսամատի մյուս կողմում լսվեց շարժիչի ծանոթ դժժոցր, եւ սենյակ թռավ Կառլսոնր։

― Դուք արդեն սեղան եք նստել, ― գոչեց նա, ― եւ երեւի արդեն ամեն ինչ կերել եք։

Մանչուկը հանգստացրեց նրան՝ ասելով, թե սեղանը դեռ լիքն է ուտելիքներով։

― Իսկ դու չե՞ս ցանկանում Մանչուկին շնորհավորել ծննդյան օրվա առթիվ, ― հարցրեց նրան Գունհլլան։

― Այո՛, այո՛, ինչպե՞ս չէ, շնորհավորում եմ, ― ասաց Կառլսոնր, ֊ իսկ որտե՞ղ նստեմ։

Մայրիկն այդպես էլ չէր դրել չորրորդ գավաթը, եւ երբ Կառլսոնն այդ նկատեց, կախեց վարի շուրթն ու փքվեց։

― Ես չե՛մ խաղա։ Սա անարդարացի է։ Ինչո՞ւ ինձ համար գավաթ չեն դրել։

Մանչուկն իսկույն իր գավաթը տվեց նրան, իսկ ինքը աննկատ գնաց խոհանոց՝ իր համար մեկ ուրիշը բերելու։

― Կա՚ռլսոն, ― ասաց Մանչուկը՝ սենյակ վերադառնալով, ― ես մի շուն եմ նվեր ստացել, նրա անունը Բիմբո է։ Ահա նա։

Եվ Մանչուկը ցույց տվեց քնած շնիկին։ ― Դա հրաշալի նվեր է, ― ասաց Կառլսոնր։ ― Տու՛ր ինձ, խնդրեմ, այս ապուխտով բուտերբրոդը, դա էլ, այն մյուսն էլ… Օ՜, ― գոչեց հանկարծ Կառլսոնը, — քիչ մնաց մոռանայի։ Ես էլ եմ քեզ նվեր բերել։ Աշխարհի ամենալավ նվերր… ― Կառլսոնը տաբատի գրպանից դուրս բերեց մի սուլիչ ե մեկնեց Մանչուկին։ ― Այժմ դու կարող ես սրանով կանչել քո Բիմբոյին։ Ես իմ շներին սուլիչով եմ կանչում։ Չնայած իմ բոլոր հազար շների անունը Ալբերգ է, և նրանք բոլորն էլ թռչում են…

― Ինչպես թե բոլորի անունն էլ Ալբերգ է…, ― զարմացավ Քրիստերը։

― Շնորհակալ եմ սուլիչի համար, սիրելի Կառլսոն, ― ասաց Մանչուկը։ ― Շատ հաճելի կլինի, երբ ես սրանով իմ Բիմբոյին կանչեմ։ ― Բայց նկատի՛ ունեցիր, որ ես հաճախ քեզնից կվերցնեմ այդ սուլիչը։ Շատ, շատ հաճախ, ― ասաց Կառլսոնը ու նորից սկսեց բուտերբրոդներ ուտել։

Գանիլլան, Քրիստերն ու Մանչուկն էլ էին արագ ուտում՝ վախենալով, թե իրենց ոչինչ չի մնա, բայց լավ էր, որ մայրիկը բուտերբրոդներ շատ էր աատրաստել։

Այդ ընթացքում մայրիկը, հայրիկը, Բոսսեն ու Բետանը նստած էին ճաշասենյակում։

― Տեսեք, թե երեխաներն ինչքա՜ն խելոք են, — ասաց մայրիկը։ — Ես ուղղակի երջանիկ եմ, որ վերջապես Մանչուկը շնիկ ունեցավ։ Ճի՛շտ է, շնիկը խնամք է պահանջում, բայց ինչ արած։

― Այո՛, ես այժմ համոզված եմ, որ նա կմոռանա տանիքում ապրող Կառլսոնի մասին հնարած հեքիաթները, ― ասաց հայրիկը։

Այդ րոպեին Մանչուկի սենյակից լսվեց երեխաների ծիծաղն ու խոսակցությունը։

― Եկեք գնա՛նք այնտեղ ու նրանց նայենք։ Այնքան լավն են այդ երեխաները, ― առաջարկեց մայրիկը։

Եվ նրանք բոլորը միասին գնացին՝ նայելու, թե ինչպե՛ս է Մանչուկը տոնում իր ծննդյան տարեդարձը։

Դուռը հայրիկը բացեց։ Բայց առաջինը մայրիկը ճչաց, որովհետև առաջինը նա տեսավ փոքրիկ, հաստլիկ մարդուկին, որը նստել էր Մանչուկի կողքին։

Այդ հաստլիկ մարդուկի դունչը մինչև ականջները փրփրացրած սերուցքի մեջ էր։

― Ես հիմա կուշաթափվեմ, — ասաց մայրիկը։

Հայրիկը, Բոսսեն ու Բետանը լուռ կանգնել էին և աչքները լայն բացած՝ նայում էին։

― Տեսնու՞մ ես, մայրի՛կ, այնուամենայնիվ, Կառլսոնը ինձ հյուր եկավ, ― ասաց Մանչուկը։ ― 0՜, ի՜նչ հրաշալի ստացվեց իմ ծննդյան տարեդարձը։

Փոքրիկ, հաստլիկ մարդուկը մատներով սրբեց շրթունքների սերուցքը եւ իր թմբլիկ ձեռքը այնպես եռանդով սկսեց թափահարել ու ողջունել մայրիկին, հայրիկին, Բոսսեին ու Բետանին, որ սերուցքի փաթիլներն այս ու այն կողմ թռան։

― Ողջու՜յն, ― գոչեց նա, ― մինչեւ օրս ձեզ բախտ չէր վիճակվել ինձ տեսնել։ Ինձ կոչում են Կառլսոն, ես ապրում եմ տանիքում… է՜յ, Գունի՜լլա, Գունի՜լլա, այդ ի՞նչ ես անում, ինչո՞ւ ես այդքան շատ տորթ դնում քո ափսեն, չէ՞ որ ես էլ եմ ոզում ուտել…

Եվ Նա բռնեց Գանիլյայի ձեռքը, որն արդեն ափսեի միջից վերցրել էր մի կտոր տորթ, ու ստիպեց նրան, որ նորից տեղը դնի։

― Առաջին անգամ եմ այսպիսի բկլիկ աղջիկ տեսնում, — ասաց Կառլսոնը և իր ափսեին մի մեծ կտոր տորթ դրեց։ ― Աշխարհի ամենալավ տորթ ուտողը Կառլսոնն է, որն ապրում է տանիքում, ― ասաց նա ե ուրախ ժպտաց։

― Եկեք գնա՛նք այստեղից, — ասաց մայրիկը։

― Այո՛, լավ կլինի, որ գնաք, թե չէ ես ձեզանից ամաչում եմ, ― ասաց Կառլսոնը։

Երբ նրանք դուրս եկան Մանչուկի սենյակից, հայրիկը դիմեց մայրիկին, Բոսսեին ու Բետանին.

― Խոստացեք ինձ, ― ասաց նա, ― որ երբեք ե ոչ ոքի չեք պատմի այն, ինչ տեսանք։

― Ինչո՞ւ, ― հարցրեց Բոսսեն։

― Որովհետև մեզ ոչ ոք չի հավատա, ― ասաց հայրիկը, ― իսկ եթե որեէ մեկն էլ հավատա, ապա իր հարցուփորձով մինչև մեր կյանքի վերջը մեզ հանգիստ չի տա։

Հայրիկը, մայրիկը, Բոսսեն ու Բետանը խոստացան միմյանց, որ երբեք ոչ ոքի չեն պատմի այդ զարմանալի ընկերոջ մասին, որին իր համար ճարել էր Մանչուկը։

Նրանք պահեցին իրենց խոստումր։ Եվ մինչև այսօր ոչ ոք ոչ մի խոսք չի լսել Կառլսոնի մասին։ Այդ պատճառով էլ Կառլսոնր շարունակում է ապրել իր փոքրիկ տնակում, որի մասին ոչ ոք ոչինչ չգիտե, չնայած այդ տնակր գտնվում է Ստոկհոլմի մի շատ սովորական փողոցի շատ սովորական շենքի տանիքում։ Եվ Կառլսոնր մինչե այժմ էլ հանգիստ իր համար զբոսնում ու ինչքան ուզում չարաճրճիություններ է անում, չէ՞ որ նա աշխարհի ամենալավ չարաճճին է։

Երբ կարկանդակներր, տորթն ու բուտերբրոդներր վերջացան, Քրիստերն ու Գունիլլան գնացին տուն, իսկ Բիմբոն խորը քնել էր իր զամբյուղի մեջ։ Մանչուկր որոշեց հրաժեշտ տալ Կառլսոնին։

Կառլսոնր նստած էր լուսամատի գոգին՝ պատրաստ թռչելու։ Քամին տատանում էր վարագույրներր, բայց տաք էր, որովհետև արդեն ամառ էր։

― Իմ սիրելի՜, սիրելի՜ Կառլսոն, դա առաջվա նման կապրե՞ս մեր տանիքում,երբ ես վերադառնամ տատիկի մոտից, ― հարցրեց Մանչուկր։

― Հանգիստ, միայն թե հանգիստ, ― ասաց Կառլսոնր։ ― Իհա՛րկե, եթե միայն իմ տատիկր թույլ տա իր մոտից վերադառնալ։ Իսկ դա առայժմ անհայտ է, որովհետև նա ինձ համարում է աշխարհի ամենալավ թոռնիկը։

Այդ րոպեին նա սեղմեց փոքրիկ կոճակր, ե շարժիչն սկսեց աշխատել։

― Երբ ես վերադառնամ, մենք ավելի շատ տորթ կուտենք, ― ասաց Կառլսոնր։ ― Տորթից չեն գիրանում… Ցտեսությու՜ն, Մանչու՜կ։

― Ցտեսությու՜ն, Կա՜ռլսոն, ― պատասխանեց Մանչուկր։

Рубрика: Հեքիաթ

Կայարանի մասին, որ տեղում չէր կանգնում-Դոնալդ Բիսեթ

Մի թագավոր կար: Նրա անունը Սամուել էր: Մի անգամ նա, գահին նստած, մտածում է. «Ինչ լավ կլիներ, որ գնացքով տատիկիս հյուր գնայի»:
Այդպես էլ արեց: Նա հրաժեշտ տվեց թագուհուն ու ճամփա ընկավ:
Հասավ Վատերլոո կայարան, շարժասանդուղքով բարձրացավ կառամատույց և լսեց, թե կայարանն ինչպես է ինքն իրեն խոսում.
_Չգնա՞մ թեյ խմելու:

Հենց արքա Սամուելն ուզեց քայլել, կայարանի հետքն էլ կորավ:

-Այ քեզ փորձանք,_մտածում է թագավորը,-Սա լավ բան չէ, ես գնացքից կուշանամ, տատիկն էլ ինձ վրա կբարկանա:

_ Հենց հիմա ետ արի,_կանչեց թագավորը կայարանին: Բայց էս կայարանի մտքով էլ չէր անցնում ետ գալ:

_Նախ՝ թեյս կխմեմ, հետո կգամ,_պատասխանեց նա:

Թեյը խմեց, ետ եկավ: Արքա Սամուելը գնացք նստեց: Վերջապես շարժվեցին: Չուք-չուք-չուք, չուք-չուք-չուք, չուք-չուք-չուք …

Մեկ էլ մի կով տեսան, որ ճամփի մոտ արածում էր: Գնացքը կանգնեց:
_Մենք ճի՞շտ ենք գնում տատիկի տուն,-հարցրեց  մեքենավարը:
_Ճիշտ,-պատասխանեց կովը:-Իսկ կլինի՞ ես էլ ձեզ հետ գամ:

_Իհարկե,- պատասխանեց մեքենավարը,- շուտ թռիր:

Սելին, դա կովի անունն էր, ցատկում է բաց կառամատույցի վրա, և բոլորը շարժվում են:  Դեռ մի քիչ էին գնացել, հանկարծ ետևից՝  փիֆ-փուֆ, փիֆ-փուֆ, ձայներ են լսում: Ետ են նայում՝ ի՜նչ տեսնեն՝ Վատերլոո կայարանն է ետևներից շնչակտուր վազում:

_Կլինի՞ ես էլ ձեզ հետ գամ,-կանչում է նա:

_Արի,-պատասխանում է Սամուելը;

Բոլորը միասին շարունակում են ճանապարհը ու շուտով հասնում տատիկի տուն: Տատիկը շատ  է զարմանում, երբ  բոլորին տեսնում է: Կատակ բան չէ՝ շոգեքարշի մեքենավարը, Սելին,  Սամուել արքան,  և վերջապես՝ Վատերլոո կայարանը:  Մեկ է՝ նա շատ ուրախ էր, որ հյուեր ունի և բոլորին թարմ թեյ է հյուրասիրում: Թեյից հետո Սամուել արքան ասում է.

_Տուն գնալու  ժամանակն է: Ժամը հինգի կողմերը ես Վատերլոո կայարանում պիտի լինեմ:

_Ինչի՞ համար, Վատերլոո կայարանն այստեղ է,-ասում է տատիկը,-ինչո՞ւ ես շտապում:
_Ճի՜շտ որ,-ուրախանում է թագավորը,-նշանակում է՝ կարելի է և չշտապել: Եկեք մի-մի բաժակ էլ թեյ խմենք:

Տատիկը բոլորի համար թարմ թեյ է պատրաստում: Թեյից հետո բոլորը մինչև ժամը հինգը խաղում են, հետո տատիկին հրաժեշտ են տալիս և տեղն ու տեղը հայտնվում Վատերլոո կայարանում, այնտեղ, որտեղից եկել էին, բացի, իհարկե, Սելիից: Որպեսզի տուն հասնի, նա այլ՝  ուշացող գնացք է նստում:
_Շատ ուրախ եմ, որ ծանոթացա Ձեզ հետ,- ասում է թագավորը Վատերլոո կայարանին, երբ նրանք իրար հրաժեշտ էին տալիս ,- ցտեսություն: Ինձ թագուհին սպասում է: Անպայման մեզ հյուր եկեք

Рубрика: Հեքիաթ

Արքայազն անունով պինգվինի մասին: Դոնալդ Բիսեթ:

Մի փոքր պինգվին կար: Թագավորական ընտանիքի պիգվիններից էր, անունն էլ Արաքայազն էր: Էս պինգվինը դեռ չէր ծնվել, ձվի մեջ նստած մտածում էր՝ ինչ անի, որ շուտ լույս աշխարհ գա: Ձանձրացել էր ձվի մեջ պարապ-սարապ նստելուց, ուզում էր շուտ դուրս գալ, խաղալ ուրիշ պինգվինների հետ:
Նա կտուցով խփեց կեղևին, հետո՝ ոտքով: Հետո ամբողջ ուժով թմբուկի նման սկսեց հարվածել: Մեկ էլ՝ ճա՛ք, ու կճեպը կոտրվեց:
Վա՜յ, վերջապես ծնվեց:
Մայր-պինգվինը նայեց նրան և աչքերին չհավատաց:
-Այ քեզ բան, -մտածեց նա,-այս երեխան ինչո՞ւ է շագանակագույն: Թագավորական բոլոր պինգվինների մեջքի փետուրները սև են, իսկ փորի փետուրները՝ սպիտակ: _Տեսնես՝ եթե շագանակագույն ներկը լվանամ, պինգվինը սև ու սպիտակ կդառնա՚՞:
Մայր-պինգվինը փորձեց մատով քերել Արքայազնի փետուրների ներկը, բայց բան դուրս չեկավ: Արքայազնը ոնց շագանակագույն եղել էր, այդպես էլ մնաց:
-Իմացա՜,- ասաց մայր-պինգվինը և դարակից հանեց մեղրի ամանը:
Նա մեղր քսեց պինգվինի վրա և կանչեց Մրթմրթան անունով սպիտակ արջին, որ նա լպստի պինգվինի վրայի մեղրը, մեղրի հետ էլ՝ շագանակագույն ներկը: Մրթմրթանն հաճույքով գործի անցավ:
-Վա՜յ, խուտուտ է գալիս,-ծիծաղում էր պինգվինը:
Բայց արջը դրան ուշադրություն չէր դարձնում և շարունակում էր լպստել մեղրը: Երբ լպստեց-վերջացրեց, մայր-պինգվինը տեսավ, որ Արքայազնը ոնց շագանակագույն եղել էր, այդպես էլ մնաց:
Այդ ժամանակ Մրթմրթանն ասաց.
-Թող պինգվինը բարձրանա ձյունով ծածկված բլուրի վրա, հետո վերևից ներքև գլորվի: Գուցե ձյունը մաքրի շագանակագույն ներկը:
Պինգվինը բարձրացավ բլուրը և գլորվեց ներքև: Գլորվեց ներքև, թափ տվեց իրեն, նայեց՝ ոնց շագանակագույն եղել էր, այդպես էլ մնաց:
-Գնանք տեսնենք բուն ինչ կասի,- որոշեց մայր-պինգվինը,- նա աշխարհի ամենաիմաստուն թռչունն է:
Եվ բուն նրան ասաց.
_Ինչ ծիծաղելի ես դու, մա՛յր-պինգվին, դու չգիտե՞ս, որ պինգվինները շագանակագույն փետուրներով են ծնվում: Հետո, երբ մի քիչ մեծանում են, մեջքի փետուրները սևանում են, փորինը՝ սպիտակում:
-Վայ, ոնց էի մոռացել,-կանչեց մայր-պինգվինը:
Երբ Արքայազնը մի քիչ մեծացավ, փետուրը թափեց, փոխարենը մեջքին սև փետուրներ աճեցին, փորին՝ սպիտակ:
Ահա այսպիսի պատմություն:

1.Գտնել կապակցող բառերը /շաղկապ/ և ներկել դեղին գույնով:

2.Paint-ով նկարել այս հեքիաթի գրքի կազմը:Արքայազն պինգվինի մասին Դոնալդ Բիսեթ

3.Արքայազն պինգվինը  շագանակագույն է, փոքրիկ, խելացի, տարօրինակ և անհամբեր երեխա էր:

Рубрика: Հեքիաթ

Աշխարհը շուռ է եկել։Դոնալդ Բիսեթ

Ալիս անունով մի ագռավ էր ապրում։ Ավելի ծույլ ագռավ աշխարհը դեռ չէր տեսել։ Երբեմն նա նույնիսկ թռչելիս էլ էր քնում և շատ զարմանալի ու տարօրինակ երազներ էր տեսնում։

Մի անգամ նա այնքան խորն էր քնել, որ սկսեց շրջված թռչել, եւ մինչ թռչում էր՝ մի երազ տեսավ․ շրջված երազ…

Մռռան կատուն շատ էր սիրում մկներ որսալ։ Սպիտակեղենի զամբյուղում երկու մկնիկ տեսնելով, գաղտագողի մոտեցավ նրանց։

— Տե՛ս, տե՛ս՝ կատուն,— ասաց մի մուկը՝ մյուսին։— Հիմա մենք նրան կորսանք։

Մռռանը զարմացավ․ «Գժվե՞լ են… Մի՞թե մկները կատուներ են որսում»,— մտածեց նա։

Բայց երբ մկնիկները սկսեցին հալածել նրան, Մռռանը զարմանքից, առանց ետ նայելու հազիվ կարողացավ փախչել։

«Այսպիսի կյանք չի լինի․ ամեն ինչ հակառակ է, ամեն ինչ շրջված»,— մտածեց կատուն։

Ու այդ պահին էլ նրա դիմաց ելավ Հաֆ անունով վիթխարի շունը։ Հաֆը զայրացած գռմռաց Մռռանի վրա։

Մռռանը այն է, ուզում էր փախչել ու թաքնվել ծառի կատարին, բայց հանկարծ մտածեց․ «Եթե այս աշխարհը շուռ է եկել, ուրեմն Հաֆը ինքը պիտի փախչի ինձնից»։

Եվ Մռռանը նետվեց Հաճի վրա, իսկ Հաֆն էլ, հասկանալի է, հազիվ կարողացավ փախչել ու ազատել իր գլուխը։

«Այս ինչ հրաշք է,— մտածեց Մռռանը։— Կատուները շներին են հալածում, մկները կատուներ են որսում… Կյանքումս այդպիսի բան չեմ տեսել»։

Նրա աչքն ընկավ ճանապարհին ու տեսավ մի կաթնավաճառ, մի սայլակ ու մի ձի։

Սայլակին լծվել էր կաթնավաճառը, իսկ ձին նստել էր սայլակի վրա ու քշում էր նրան․ «Նո֊ո՜»։ Եվ կաթնավաճառն էլ հնազանդվելով, արագացնում էր ընթացքը։

Հետո Մռռանը հանդիպեց երկու երեխայի, որոնք իրենց ծնողների հետ էին։ Ու այդ երեխաները կշտամբում էին ծնողներին․

— Անպիտաններ… Հիմա տուն կհասնենք, եւ դուք անմիջապես կպառկեք քնելու։ Որպես պատիժ՝ ընթրիքից կզրկվեք։

— Ի֊ի֊ի՜… Էլ չենք անի,— հեծկլտում էին ծնողները։

Արդեն մթնում էր, բայց լուսնի ու աստղերի փոխարեն երկնքում փայլեց արեւը։

«Բայց հիմա գիշեր է,— մտածեց Մռռանը։— Իսկ գիշերով երկնքում հայտնվում են լուսինն ու աստղերը, էլ ի՞նչ գործ ունի այստեղ արեւը»։

— Հապա, հեռացի՛ր,— ասաց նա արեւին։

— Չեմ հեռանա,— ասաց արեւը։— Այս աշխարհը շուռ է եկել, եւ ես էլ պետք է գիշերները լուսավորեմ, որպեսզի ցերեկով էլ մի քիչ խաղալու ժամանակ ունենամ։

«Սրա վերջը ի՞նչ է լինելու»,— սարսափահար մտածեց Մռռանը։ Եվ պատահաբար վեր նայելով, տեսավ Ալիսին, որ թռչում էր շրջված՝ ոտքերը դեպի վեր։

— Հե՜յ, Ալիս։ Արթնացի՛ր,— գոչեց նա։

Ալիսը արթնացավ ու շարունակեց թռչել, ասես ոչինչ էլ չէր եղել։ Հենց այդ պահին էլ արեւը մայր մտավ, լուսինը ծագեց, աստղերը փայլեցին, կաթնավաճառի ձին սկսեց ինքը քաշել սայլակը, Հաֆը ընկավ Մռռանի ետեւից, իսկ Մռանն էլ մկներին այնքան հալածեց, մինչեւ նրանք դարձյալ թաքնվեցին սպիտակեղենի զամբյուղում։ Մռռանը զգաց, որ քաղցը տանջում է իրեն եւ խոհանոց շտապեց՝ ձուկ ուտելու եւ վրայից էլ կաթ խմելու համար։

Իսկ ծույլիկ Ալիսը վերադարձավ ծառի կատարին գտնվող իր բույնը, տեղավորվեց ու նորից քնեց։

— Ղա՜,— ասաց նա քնելիս։— Ինչ զվարճալի երազ էր։

Рубрика: Հեքիաթ

Գորգի տակ

Հեղինակ՛-Դոնալդ Բիսեթ

Վագրն ու ձին ապրում էին հյուրասենյակի գորգի տակ: Նրանք հին բարեկամներ էին: Նրանց դուր էր գալիս հյուրասենյակում ապրելը, որովհետև նրանք սիրում էին հյուրեր ընդունել:  Այդ տանն էր ապրում նաև մի աղջիկ: Նրա անունը Շեյլա էր: Մի անգամ աղջիկը հարցրեց նրանց.

  • Դուք ինչպե՞ս եք տեղավորվում գորգի տակ:
  • Շատ հասարակ: Մենք հո իրական չենք, մենք երևակայական ենք,-պատասխանեցին նրանք:
  • Ես երևակայական վագր եմ:
  • Ես երևակայական ձի եմ:
  • Բա քո խոտը ո՞ւր է,-հարցրեց Շեյլան ձիուն:
  • Գորգի տակ,-պատասխանեց ձին,-Չէ՞ որ խոտն էլ է երևակայական:
  • Քո ոսկորներն էլ են գորգի տակ,-հարցրեց աղջիկը վագրին:
  • Ոսկորնե՞րը… Էլ որտե՞ղ լինեն,-պատասխանեց վագրը և շոյեց աղջկան:

Հետո նա մտավ գորգիտակ: Ձին էլ մտավ: Շեյլան մենակ մնաց սենյակում: Նա հանեց թուղթը, մի քանի կտոր շաքար նկարեց և շա՜տ կամաց դրեց գորգի տակ:

Քիչ հետո նա խրթխրթոց լսեց՝ խըրթ-խըրթ-խըրթ…ձին հաճույքով շաքար էր ուտում:   Աղջիկը թղթի կտորի վրա գրեց. «Ի՞նչ են սիրում վագրերը» և գրածը կամա՜ց դրեց գորգի տակ:

Գորգի տակից փսփսացին, քիչ հետո վագրը գլուխը դուրս հանեց և պատասխանեց.

  • Խոտով բրդուճ:

Շեյլան չհավատաց ականջներին:

  • Այ դու անպետք ձի,-ասաց նա,-խոտով բրդուճ ոչ թե վագրերն են սիրում, այլ՝ ձիերը: Շուտ արա, գնա վագրին հարցրու, թե ինքն ինչ է ուզում:

Ձին պահ մտավ, վագրը դուրս եկավ.

  • Ես ձեռքի ժամացույց եմ ուզում,-ասաց նա,- որ իմանամ ժամաը քանի՞սն է:
  • Եղավ,-ասաց Շեյլան:

Աղջիկը ձեռքի ժամացույց նկարեց և տվեց Վագրին: Հետո ձիու համար խոտով բրդուճներ նկարեց: Վագրն էլ  մտավ գորգի տակ: Մի՜ քիչ հետո երկուսով կրկին հայտնվեցին:

  1. Ի՞նչ կուզենայիր ունենալ գորգի տակ: Ինչու՞:

Ես կուզենամ գորգի տակ պահել գումար, որպեսզի ես դպրոց գնալուց գումար վերցնեմ և գնամ: Վերադառնալուց ես կգնեմ իմ ուզած կոնֆետը:

Рубрика: Հեքիաթ

Չգարունը

 

Ուշադրություն!

Հեքիաթում ընդհանրապես սխալ չկա:Հեքիաթը ընդամենը Չ տառով է սկսվում:Եվ միայն հորինված է:

Հեղինակ՝…

Աշոտ Գրիգորյան

Չլինում է, Չի լինում մի չմարդ, այս չմարդը մի օր գնում է չգարունի աշխարհ  և ուզում է տեսնել՝ ինչ կա այնտեղ: Նա տեսանում է չտերև, չծառ և այլն:Նրան դուր եկավ այդ աշխարհը և հավերժ մնաց այդտեղ:

Рубрика: Հեքիաթ

Մանուկն ու ջուրը

Ամպոտ սարեն ուրախ ձենով
Ջուր է գալիս, անցնում շենով։
Մի թուխ մանուկ դուրս է վազել,
Ձեռքն ու երես պաղ լվացել,
Լվացել է ձեռքն ու երես,
Ու դարձել է խոսել էսպես.
-Դու որ սարեն կուգաս, ջրիկ,
Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։
-Ես էն սարեն կուգամ մթին,
Որ հին ու նոր ձյունն է գլխին։
-Դու որ առուն կերթաս, ջրիկ,
Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։
-Ես էն առուն կերթամ զվարթ,
Ուր ափերն են շուշան ու վարդ։
-Դու որ այգին կերթաս , ջրիկ,
Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։
Ես էն այգին կերթամ դալար,
Որ տերն է ժիր մեջն այգեպան։Մանուկն ու ջուրը