Рубрика: Մայրենի

Բայ

Կրկնողական առաջադրանքներ,բայ;

1.Խմբավորիր բայերը ըստ ինչ անել, ինչ լինել  հարցերի:

Այցելել, փարթամանալ, գնահատել, հարստանալ, կարմրել, ներել, լուսանալ, կահավորել, էժանանալ, գոլորշիանալ, խնամել, ճաքել,կռվել, կապտել, ծարավել, վստահել, շիկնել, նեղանալ:

Ինչ անել-այցելել,գնահատել,ներել,կահավորել,խնամել,կռվել,վստահել,նեղանալ

Ինչ լինել-փարթամանալ,հարստանալ,կարմրել,լուսանալ,էժանանալ,գոլորշիանալ,ճաքել,կապտել,ծարավել,շիկնել,ծարավել

2.Կազմիր բայեր տրված գոյականներից:
Գիշեր, պատիժ, վեճ, շղթա, հաշիվ, դեզ, կոճակ, հույս, սղոց, վճիռ, տոն, փունջ, կարոտ, վկա, կազմ, կերակուր, պատվեր, հունձ, սոսինձ, շող, որոտ, մեխ, քրքիջ, մաղ, ավել, գին, նվեր:

Գիշերել,Պատժել,վիճել,շխթայվել,հաշվել,դիզել,կոճկել,հուսալ,սղոցել,վճռել,տոնել,փնջել,կարոտել,վկայել,կազմել,կերակրել,պատվիրել,հնձել,սոսնձել,շողալ,որոտալ,մեխել,քրքնջել,մաղել,ավլել,գնել,նվիրել

3.Գտիր առաջին շարքի բայերի հոմանիշները երկրորդ շարքում:
ա. հիանալ, ապաքինվել, դալկանալ, պարծենալ, չքանալ, ընկղմվել, ոգևորել:
բ.  գոտեպնդել, անհայտանալ, սուզվել, զմայլվել, հպարտանալ, գունատվել, առողջանալ:

ա. ննջել, կողոպտել, հանդգնել, մտածել, ենթարկվել, վրնջալ, մարտնչել;
բ.  համարձակվել, պայքարել, հնազանդվել, խորհել, խրխնջալ, թալանել, նիրհել:

4.Որոշիր տրված բայերի դեմքը, թիվը, ժամանակը:

Բոցկլտում է- երրորդ դեմք, եզակի թիվ, ներկա ժամանակ
բացատրել ենք արաջին դեմք, հոգնակի թիվ անցյալ ժամանակ
պիտի մասնակցեմ արաջին դեմք, եզակի թիվ ապառնի

կսովորենք առաջին դեմք, հոգնակի թիվ, ապառնի
ենթադրում էի, առաջին դեմք, եզակի թիվ , անցյալ ժամանակ
ծանոթացել էիր առաջին դեմք, եզակի թիվ, անցյալ ժամանակ
սայթաքեցիր առաջին դեմք, եզակի թիվ, անցյալ ժամանակ
մրցելու են, երրորդ դեմք, հոգնակի թիվ, ապառնի ժամանակ
նորոգում ենք առաջին դեմք, հոգնակի թիվ, ներկա ժամանակ
խաղացել են երորդ դեմք, հոգնակի թիվ, անցյալ ժամանակ
խոստացան, երորդ դեմք, հոգնակի թիվ, անցյալ ժամանակ
սերտում ես- երկրորդ դեմք, եզակի թիվ , ներկա ժամանակ
աջակցել են- երորդ դեմք, հոգնակի թիվ, անցյալ ժամանակ
կհեռագրեն,-երրորդ դեմք, հոգնակի թիվ, ապառնի
շնորհավորում էին -առաջին դեմք , հոգնակի թիվ, անցյալ ժամանակ
հաշտվելու են, երրորդ դեմք, հոգնակի թիվ, ապառնի
թաքցրել էին-առաջին դեմք , հոգնակի թիվ, անցյալ ժամանակ

Տնային

Կետերը փոխարինի՛ր ապրել բայից կազմված հետևյալ ձևերով (ապրելիս, ապրող, ապրած, ապրել): 

Նրա ապրած երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել: 

Գետափին՝ զով ծառերի ստվերում ապրելիս հիշում էր իր անապատը, խանձված ավազը: 

Կարտոֆիլի արտում ապրող բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝  նոր տարածություններ գրավելու:

Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝ ապրել հեռու մի դաշտում: 

 Կետերը փոխարինի՛ր ապրել բայի դիմավոր ձևերով: 

Քանի՛ տարի ապրելես  մեր երկրում ու չգիտե՞ս մեր օրենքները:
Եթե մի երկու ամիս էլ ապրես այս  խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը:
Մի քանի օր այստեղ կապրի ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը: 

Այստեղ կապրեմ , ուրիշ ելք չունեմ:
Դու երկար ապրելես  այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր: 

Սխալ կազմված բայաձևերը ճշտի՛ր: 

 ինչ-որ մութ մարդկանց հետ էր կապվել:
Տղաները վիճում էին բակում
Դեռ շատր կտուժես` ինձ չլսելով:
Խոսքս քեզ չի վերաբերում:

Տրված նախադասությունները դարձրո՛ւ ժխտական: 

 Մայրս այս պտուղները սիրում է:Օրինակ՝ Մայրս այս պտուղները չի սիրում:
Նշանաբառը բոլորը չգիտեն:
Պարտեզում  վարդ չէր բացվել:
Ես վաղուց չէի փնտրում:
Մի քանի երեխաներ չէին խաղում:
Ջրաղացը հին օրերի երգն չէր երգում:
Կաթի ամբողջ սերը չէր պահել: 

Рубрика: Մայրենի

Կարդում ենք Տերյան

Նախագծի ժամկետը`փետրվարի 7-ից մարտի 14
Բովանդակությունը`
Ով է Տերյանը. կենսագրական տեղեկություններ


Հասարակական և պետական գործիչ Տերյանը
Տերյանը` բանաստեղծ

Տերյանը Բանաստեղծ, Երաժիշտ է, Գրում է ուրախ և տխուր Բնաստեղծություններ և Երաժշտություններ։Ինքս Հավանել եմ Տերյանի և երաժշտությունները և Բանստեղծությունները նա ունի 7 Ստեղծագործություններ որից առաջինը Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում թե՛ ընթերցողների, եւ թե՛ քննադատների կողմից։


Տերյանը` մարդ

Վահան Տերյանի իսկական անունը Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան, նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ։Բարի ազնավորություն, ծնվել է Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ Նախնիները 1830 թվականին Ջավախքում վերաբնակություն էին հաստատել Կարինի Կարճնկոց գյուղից։ Տոհմագրությունը սկսվում է տեր Ղազարից, որի թոռը՝ Սուքիասը, ապագա բանաստեղծի հայրն էր։


Տերյանը երաժշտության մեջ

Տերյանը շատ է սիրել երաժշտությունը և սկսել է զբաղվել երաժշտությամբ բանաստեղծությունը չի խանգարել երաժշտությանը որպեսզի Տերյանը աշխատի համ Երաժշտությամբ համ գրի Բանաստեղծություններ, երաժշտության բառերը օգտագործել է հաճախ իր բանաստեղծությունների մեջ:
Տերյանական նամականի
«Մթնշաղի անուրջներ», «Երկիր Նաիրի» ժողովածուներ
Գիշեր և հուշեր ժողովածուն
Ակնկալվող արդյունքը`
աուդիոնյութեր, տեսանյութեր,  վերլուծություններ, ընթերցումներ, հարցազրույցներ:

Առաջադրանքներ:
Վերը նշված ժողովածուներից ընտրել 2-ական բանաստեղծություն և սովորել բերանացի:
Դիտել «Վերջին ուղևորություն» փաստավավերագրական ֆիլմը:
Դիտել «Անհայտ Տերյանը» հաղորդումը:
Դիտել Տան մեծը հաղորդումը
Վահան Տերյան

Рубрика: Մայրենի

Գաղտնի նամակ ընկերոջս

Բարև իմ լավ ընկեր, հուսով եմ կհասկանաս իմ գաղտնագրված նամակը։

2,1,5000,5,3000 20,200 30,1,3000 8,400,60,5,5000: 5,2000 9000,5,6 600+7000,6,600+7000,20 5,200 1,2000,5,30 600,5000 4,600+7000 20,200 1,200,5,400,1 2,1,5000,20 8,400,60,5,500,400 7,2000 20,400,80 70,1,200,1,5000

Рубрика: Մայրենի

ԻՄ ԵՐԳԸ Հովհաննես Թումանյան

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։

1.Բացատրիր անծանոթ բառերը

Երկյուղ-Վախի զգացում

Անտակ, Անհուն-հատակ չունեցող

Ահ-վախ

Վերուստ-Երկնքից

Առատ- Մեծ քանակությամբ

Բաշխել-Խմբերի բաժանել

Անհատ-Յուրաքանչյուրը

Рубрика: Մայրենի

Ինչպե՛ս դիմավորել Տարեմուտը

1.Խորհուրդներ մայրիկին

Գլխարկ չհագցնել

Շարֆ չկապել

Թաց կոշիկները լուսարձակի վրա չդնել

2.Խորհուրդներ տատիկին և պապիկին

լոզոտ չպաչել

Հնդկական սերիալ չդիտել

Սեղանի վրա Համեղ բաներ դնել

3.Խորհուրդներ հայրիկին

Չխմել չափից շատ

4.Խորհուրդներ ուսուցիչներին

Տնային չտալ

Հաշվետվություններ չտալ

Рубрика: Մայրենի

Հարցազրույց Ձմեռ Պապիկի հետ

Ես- Բարև ձեզ, Ձմեռ Պապ։

Ձմեռ Պապ-Բարև, թոռնիկս։

Ես-Ձմե՛ռ Պապ, կարելի՞ է ձեզ հետ հարցազրույց անցկացնել։ Շատ ժամանակ չեմ խլի․

Ձմեռ Պապ-Այո՛,  ինչո՞ւ ոչ։

Ես-Դուք երեխաներին նվերներ բերելո՞ւ եք այս տարի?։

Ձմեռ Պապ- Այո՛, թոռնիկս, ես բոլոր երեխաների նամակը ստացել եմ։

Ես-Իսկ դուք որտեղի՞ց եք եկել։

Ձմեռ Պապ-Ես եկել եմ հեռավոր Լապլանդիաից։

Ես-Իսկ, ինչն է պատճառ դրձել, որ ձեզ անվանում են Ձմեռ Պապ

Ձմեռ Պապ-Պատճառը ձմեռվա խորհրդանիշն է, ծեր պապիկ և այդ երկուսը միասին դարձել է ձմեռ պապ։

Ես-Ձմեռ ինչու էք հենց դուք ընտրվել Ձմեռ Պապ բոլոր պապիկների միջից։

Ձմեռ Պապ-որով հետև ես ընտրվել եմ Աստծո կողմից։

Ես-Լավ Ձմեռ Պապ շնորհակալություն։ Այսքանն էր հարցազրույցը իմ կողմից։

Ձմեռ Պապ-Լավ թոռնիկս, կհանդիպենք կրկին ամանօրին։

Рубрика: Մայրենի

Նամակ զինվորին

Բարև իմ սիրելի զինվոր, հուսով եմ լավ ես, ես Աշոտն եմ Գրիգորյան սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։5-րդ դասարան: Հուսով եմ ողջ և առողջ ես։Այս կյանքում մեր միակ փրկիչը դու և քո ընկերներն էք։ Դուք գիշերները արթուն եք մնում, որ մենք հանգիստ քնենք։ Թուրքը մեզնից չի կարողանա խլել մեր արյունով թափած հողը։ Հիշեք միշտ,, աշխարհի, որ ծայրը լինենք հայերը միշտ կան ու կան։ Սիրելի հայոց հայրենիքի պաշտպան, հուսով եմ քեզ դուր եկավ։

Սիրով աշոտ

Рубрика: Մայրենի, Բնագիտություն

Ճամփորդություն դեպի մատենադարան

Մենք նախորդ ուրբաթ մեր 5.1 դաարանով դեկտեմբերի 11-ին այցելել էինք մատենադարան․․․

մենք տեսանք Մեսրոպ մաշտոցի արձանը և կոյրունի․․․ մենք նկարվեցինք

և այնտեղ մեզ սպասում, էր գիդը։ Նա մեզ պատմեց հայոց տառերի ստեղծման պատմությունը: Գիդը ցույց տվեց գիրք, որի կազմը փղոսկրից էր: Հետո մեզ ուղեկցեց մի սենյակ, որտեղ դրված էին նյութեր, որոնցից ստանում էին գույն: Մենք տեսանք ոսկուց պատրաստված կազմով գիրք: Այնտեղ կային շատ փոքր ու շատ մեծ չափերով գրքեր: Վերջում շնորհակալություն հայտնեցինք և այցելեցինք Գրանդ քենդի պոնչիկանոց: Քանի որ իմ շատ սիրելի ընկեր Շուշանի ծննունդն էր այնտեղ շնորհավորեցինք և կերանք քաղցրահամ պոնչիկները։ Հետո շատ հավես ձևով երգեցինք Դարեդարձ է այսօր երգը և ուղևորվեցինք դպրոց։

Рубрика: Մայրենի

Գետակի վրա…

Գետակի վրա
Թեքվել ուռին.
Ու նայում է լուռ
Վազող ջրերին: —

…Երազ – աշխարհում
Ամեն բան հավետ
Գալիս է, գնում
Ու ցնդում անհետ:

Եվ գլուխը կախ`
Նա լաց է լինում.-
Ջրերը ուրախ`
Գալիս են, գնում…

Կարդա՛ և վերլուծիր բանաստեղծության գաղափարը:

Բանաստեղծությունը ուզում է ասել, հետևյալը իմ կարծիքով նրան մնացել է մեկ օր նա ուզում է վայելել իր վերջին օրերը նայելով գետակին: